Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար եւ իրանական  միջուկային ծրագրի հարցով միջազգային միջնորդների «վեցյակի» հետ գլխավոր բանակցող Սայիդ Ջալիլին հունիսի  14-ի նախագահական ընտրություններում մասնակցելու հայտ է ներկայացրել:

Ջալիլին մայիսի 11-ին ՆԳՆ-ում պաշտոնապես գրանցել է իր թեկնածությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ջալիլին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն է 2007թ.-ից: Նա զբաղեցրել է նաեւ արտգործնախարարի Եվրոպայի եւ Ամերիկայի երկրների գծով տեղակալի պաշտոնը:

Ջալիլին գլխավորում էր իրանական պատվիրակությունը միջազգային միջնորդների «վեցյակի» հետ բանակցություններում` ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի: