Անցած ամիս իսլանդացի երեք ինժեներներ մշակել են էլեկտրոնային հավելված, որը թույլ կտա երկրի բնակիչներին` պարզելու արդյոք ազգականներ են պոտենցիալ փեսացուի կամ հարսնացուի հետ: Բանն այն է, որ Իսլանդիայի 320 հազարանոց բնակչությունն իր ծագումը վարում է մեկ տոհմածառից:

Իսլանդիայի օրինակն, իհարկե, ծայրահեղություն է, սակայն այս շաբաթ PLOS Biology հանդեսում տպագրված հոդվածում բացատրվում է ազգակցական կապը ժամանակակից եվրոպացիների միջեւ: Ըստ հետազոտության, Եվրոպայի ցանկացած տարբեր մասերից կամայական վերցրած երկու մարդիկ ունեն հարյուրավոր գենետիկ նախնիներ, որոնք ապրել են ընդամենը հազար տարի առաջ: Փաստացի, Մեծ Բրիտանիայում ապրող մարդը 20 տոկոս դեպքերում մեծ քանակությամբ ընդհանուր գենոմներ ունի Թուրքիայում ապրողի հետ:

Քալիֆորնիայի Դեւիսի եւ Հյուսիսային Քալիֆորնիայի համալսարանների գիտնականները ստուգել են 2257 եվրոպացիների գենոմային տվյալները: Գիտնակնները գտել են ժառանգական կապերը, որոնք սկիզբ են առնում 3 հազար տարի առաջ: Երկու հարեւան երկրներում ապրողները ունեն 2-ից 12 ընդհանուր նախնիներ, որ ապրել են վերջին 1,5 հազար տարում:

Նույնպիսի պատկեր է նաեւ պատմականորեն սակավամարդ կամ մեկուսացված բնակավայրերում, որտեղ հավանական նախնիների թիվը պիտի ավելի քիչ լինի: Դա, օրինակ, վերաբերում է Ապենինյան կամ Իբերական թերակղզիներին, որոնք 4-ից 8-րդ դարերում ավելի քիչ են ենթարկվել սլավոնների կամ հոների արտագաղթին: Այստեղ մարդիկ ավելի շատ ընդհանուր նախնիներ ունեն, քան Եվրոպայի մյուս շրջաններում: