Ամերիկացի տիեզերագնացներ Թոմաս Մաշբերնը եւ Քրիս Քեսիդին արտահերթ դուրս են եկել տիեզերք` պարզելու սառեցման համակարգից ամոնիակի արտահոսքի տեղը:

Հնարավոր է, պոմպը փոխելու կարիք լինի, որից, հնարավոր է, կատարվում է արտահոսքը:

Հիշեցնենք, նախօրեին հաղորդվել էր, որ ՄՏԿ-ում արեւային մարտկոցներից մեկի սառեցման համակարգից ամոնիակի արտահոսք կա:  Մասնագետները ենթադրում են, որ արտահոսքը  2B PFCS պոմպից է: Մաշբերնը եւ  Քեսիդին վեցուկես ժամվա ընթացքում կփորձեն փոխել այդ պոմպը:

Եթե դրանից հետո խնդիրը չլուծվի, տիեզերագնացները ստիպված տեւական ժամանակով կմիացնեն էներգահամակարգերից մեկը, ինչը էականորեն կազդի կայանի աշխատանքի վրա, գրում է NEWSru.com-ը: