Իրանում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման նախնական փուլը: Նախընտրական պայքարին մասնակցելու ցանկություն է հայտնել 686 թեկնածու, որոնցից ամենաերիտասարդը 19 տարեկան է, իսկ ամենատարեցը` 87, հաղորդում է Press TV-ին:

Այսպիսով, անցած ընտրությունների ռեկորդը, երբ առաջադրվել էր ընդամենը 475 թեկնածու,  գերազանցվել է:  Ակնկալվում է, որ մինչեւ քվերակեության օրը` հունիսի  14-ը,  թեկնածուների թիվն էապես կկրճատվի:Թեկնածուների թվում են նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին,  նախկին փոխնախագահ Մուհամաֆ Ռեզա Արեֆը, Իսլամական պահպանների կորպուսի նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին, Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Քալիբաֆը: