Նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած «Քաղաքացիներ` հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» աջակենտրոն կուսակցությունն առաջատարն է Բուլղարիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում: 

Ներկայումս հաշվարկվել է քվեաթերթիկների 69%-ը: Հաղորդվում է, որ նշված կուսակցությունը հավաքել է 31,4% ձայն, նրան հաջորդում է «Բուլղարական սոցիալիստական կուսակցությունը» (27,3%): «Շարժում հանուն իրավունքի եւ ազատության» լիբերալ կուսակցությունը, որը պաշտպանում է բնակչության 12%-ը կազմող էթնիկ թուրքերի եւ մահմեդականների շահերը, ստացել է ձայների  9,2%-ը, իսկ ազգայնական  ԱՏԱԿԱ կուսակցությունը` 7,6%, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, իսկ երկրի մայրաքաղաք Սոֆիայում արդեն սկսվել են բողոքներն իշխող «Քաղաքացիներ` հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության դեմ, հայտնում է  vesti.ru-ն:

Վարչապետ Բոյկո Բորիսովը փետրվարի 20-ին հայտարարել էր կառավարության հրաժարականի մասին` փետրվարի կեսերին էներգապաշարների գների կտրուկ բարձրացման  պատճառով սկսված բողոքների պայմաններում: