Կանադացի տիեզերագնաց Քրիսթոֆեր Հեդֆիլդը, ով այսօր՝ մայիսի 13-ին, ՄՏԿ-ց վերադառնալու է Երկիր, ուղեծրում կատարել է Դեյվիդ Բուուիի «A Space Oddity» հիթը: Ինչպես գրել է The Los Angeles Times-ը, NASA-ի աշխատակիցը ստեղծել է պատմության մեջ առաջին երաժշտական տեսանյութը տիեզերքում:
YouTube-ում տեղադրված հոլովակում,Հեդֆիլդը կիթառ է նվագում, երգում է եւ նայում է տիեզերքի հեռուն:
Պարբերականը նշել է, որ ՄՏԿ ժամանելուց հետո Հեդֆիլդն ամենաշփվող տիեզերագնացներից մեկն է եղել: Մասնավորապես նա պարբերաբար գրել է իր միկլրոբլոգում: Ներկայումս Քրիսթոֆերի էջը կարդում են ավելի քան 773 հազար երկրացիներ, նշել է «Գազետա.ռու»-ն:











