Հարվակորեական Samsung կորպորացիան փորձարկել է տվյալների անլար փոխանցման հինգերորդ սերնդի տեխնոլոգիաները: Ընկերության տվյալներով` 5G-ի շնորհիվ հաջողվել է երկու կիլոմետր հեռավորության վրա տվյալները փոխանցել վայրկյանում ավելի քան մեկ գեգաբայթ արագությամբ: Փորձի ժամանակ` ազդանշան հաղորդելու եւ ընդունելու համար օգտագործվել է 64 ալեհավաք:
Ինչպես ակնկալվում է` նոր տեխնոլոգիան վաճառքի կհանվի 2020 թվականից ոչ շուտ: Միաժամանակ` 5G-ի միջոցով տեղեկությունների փոխանակումը կկատարվի «4G ցանցերի հնարավորությունները հարյուր անգամ գերազանցող» արագությամբ, հաղորդում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով AFP-ը:
Համաձայն Samsung-ի հայտարարության` նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա բաժանորդներին դիտել մեծ արագությունների միջոցով լայն միացում պահանջող առցանց բովանդակությունը: Խոսքը մասնավորապես ընդգրկուն 3D ֆիլմերի, խաղերի, գերարագ հստակությամբ ուղիղ ցուցադրումների մասին է: Բացի այդ` հնարավոր կլինի նաեւ ցուցաբերել «հեռացված բժշկական ծառայություններ»:




























