Գլոբալ տաքացման հետեւանքով կարող են վերանալ բույսերի ու կենդանիների հազարավոր տեսակներ: Ինչպես հայտարարել է Արեւելյան Անգլիայի բնապահպանական գիտություններիի դպրոցի առաջատար գիտաշխատող Ռեյչել Ուորենը, կենդանիների եւ բոյւսերի թվաքանակի նույնիսկ փոքր նվազումը սպառնում է լրջորեն խախտել էկոհամարկարգի հավասարակշռությունը:
Փորձագետի խոսքով՝ ներկայումս խոսքն ավելի մասշտաբային կորուստների մասին է. վտանգի տակ է սովորական ցամաքային կենդանիների մեկ երրորդը եւ բույսերի մոտ կեսը, գրում է Gazeta.ru-ն:
Ուորենը պարզաբանել է, որ եթե մինչեւ 2100 թվականը ջերմոցային գազերի արտանետումների հարցը չլուծվի, ապա գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով: Դա կազդի հազարավոր սովորական եւ հազվադեպ հանդիպող բույսերի ու կենդանիների վրա, ինչն էլ իր հերթին կանդրադառնա օդի որակի, խմելու ջրի հասանելիության, գյուղատնտեսության եւ տուրիզմի վրա:




























