«Ինֆոգրաֆիկա. Պատմություն գրաֆիկական միջոցներով» անվանումով գործնական դասընթացը տեղի կունենա մայիսի 14-ին եւ 15-ին, որը կազմակերպել է Հանրային լրագրության ակումբը:
Դասընթացին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների 13 ներկայացուցիչներ, լրագրողներ եւ մեդիա ոլորտի այլ մասնագետներ եւ 5 ազատ ունկընդիրներ:
Դասընթացը նվիրված է ժամանակակից լրագրության զարգացող ուղղություններից մեկին` տվյալների վիզուալացմանը:
Միջոցառման մասնակիցները կտեղեկանան, թե ինչպես առցանց գործիքների օգնությամբ գրավիչ եւ հանրամատչելի դարձնել վիճակագրական տվյալները եւ կսովորեն մեկ պարզ պատկերով պատմություն ներկայացնել:
Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան ինֆոգրաֆիկայի տեսակների, այն ստեղծելու անվճար գործիքների հետ, ինչպես նաեւ կփորձեն ինքնուրույն կիրառել ձեռք բերված հմտությունները գործնական առաջադրանքների ժամանակ:
Դասընթացը կվարեն eMedia.am լրատվականի տնօրեն, վերլուծաբան, ֆոտոլրագրող, բլոգեր Սեդրակ Մկրտչյանը, «Ինտերնյուս» ՀԿ-ի աշխատակից, media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը եւ Lragir.am կայքի ինֆոգրաֆիկայի բաժնի պատասխանատու Աղասի Իվանյանը:
Դասընթացը կմերկնարկի մայիսի 14-ին, ժամը 14:00 ՀԼԱ գրասենյակում:
Դասընթացն անցկացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից ստացված դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Նոր տեխնոլոգիաներն հօգուտ նոր մեդիայի եւ հանրային լրագրության» ծրագրի շրջանակներում:




























