Ուժգին քամին «սառցե ցունամիի» պատճառ է դարձել Կանադայում եւ հյուսիսային Մինեսոտայում, լճի ափին, հաղորդում է ABC News-ը:

Վայրկյանում 50-60 մետր արագությամբ քամին ստիպել է ջրին շարժվել, այն էլ իր հերթին ափ է հրել սառույցի ահռելի կտորները: Ափերին անմիջապես մոտ գտնվող տների բնակիչները նախ աղմուկ են լսել, ապա տեսել, որ իրենց վրա սառույց է շարժվում:

Ցունամիից տուժել են շինություններն ու այգիները: Դոֆին լճի ափին` Մանիտոբայում 12 քոթեջներ ամբողջությամբ ոչնչացվել են: Սառցե շերտի բարձրությունը կազմել է 10 մետր: Որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել: