Խոշոր վթար է տեղի ունեցել Արեւմտյան Վիրջինիա նահանգի Airgas քիմիական ձեռնարկությունում. հզոր պայթյուն է հնչել, որին հետեւել է փոքր պայթյունների շարքը:

Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել, որն այժմ արդեն մարվել է: Ըստ նախնական տվյալների` պատահարի հետեւանքով տուժել է երկու մարդ, որոնք երկուսն էլ ընկերության աշխատակից են, հաղորդում է rbc-ն: Շրջակա տների բնակիչները տարհանվել են:

Airgas-ը ԱՄՆ-ում քիմիական ապրանքների եւ  արդյունաբերական գազի խոշորագույն մատակարարներից է: Ընկերության գրասենյակը գտնվում է Փենսիլվանիա նահանգում: