Իրանը պատրաստ է մոտ ապագայում Ադրբեջանից տարեկան մինչեւ 5 միլիարդ խմ գազ գնել: Այս մասին փետրվարի 25-ին ասուլիսում հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մամեդբագիր Բահրամին: Նրա խոսքով, Ադրբեջանը մտադրություն է հայտնել մեծացնել գործող գազամուղի թողունակությունը մինչեւ նշված ծավալները:

Ներկայումս, ըստ դեսպանի, այս տարվա հունվարին կնքված պայմանագրի համաձայն, Ադրբեջանն Իրան է արտահանում օրական 2 միլիոն խմ գազ: Այդ ծավալից 800 հազար խմ-ն տրվում է Նախիջեւանին, 1,2 միլիոնը` Իրանի հյուսիսային մարզերին:

Միաժամանակ, Ադրբեջանից Իրան ձգվող գազամուղի թողունակությունը կազմում է 2 միլիարդ խմ: