Նախորդ օրը երկու հզոր ժայթքում է գրանցվել  Արեգակի մակերեւույթին, սակայն օդերեւութաբանական կախվածություն ունեցող մարդիկ մագնիսական փոթորիկներից վախենալու առիթ չունեն: Ռուսական Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի Տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնի տնօրեն Սերգեյ Գայդաշի խոսքով՝ ժայթքումների արդյունքում արտանետված մասնիկները Երկրի կողմ չեն թռչի, ինչը նշանակում է, որ մագնիսական փոթորիկը շատ քիչ հավանական է:

Առաջին ժայթքումը գրանցվել է մայիսի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 06:17-ին, երկրորդը՝ 20:16-ին: Երկու ժայթքումներն էլ NOAA-ի դասակարգման ամենահզոր՝  X դասի են եղել, հայտնում է utro.ru-ն: