Facebook-ի առաջին սմարթֆոնը, ըստ ամենայնի, վերջինը կլինի: HTC First գադջետը, որը հատուկ ստեղծվել է սոցցանցում շփումների համար, իրացվել է շատ փոքր խմբաքանակով՝ ի հեճուկս շռնդալից շնորհանդեսի:  

HTC First սմարթֆոնը ներկայացվել էր նախորդ ամիս, եւ դրա մուտքը շուկա նվիրված էր Facebook Home հավելվածի գործարկմանը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգի հետ: Սակայն ստացվեց այնպես, որ Facebook Home-ը, հակառակ սպպասումների, միանգամայն ազատ ծրագիր դուրս եկավ, որը կարելի է հանգիստ ներբեռնել ցանկացած հեռախոսում: HTC First սմարթֆոնը գնելու կարիք բոլորովին չի զգացվում, իսկ նրա  Facebook սմարթֆոնի կարգավիճակն այդկերպ միանգամայն անվանական նշանակություն ստացավ, գրում է «Վեստի. Էկոնոմիկան»:

Վերջին շաբաթվա ընթացքում, գրում է Boy Genius Report-ը (BGR), միայն 15 հազ. HTC First է վաճառվել:  AT&T բջջային օպերատորը որոշել է հրաժարվել այդ մոդելի պայմանագրային վաճառքից:  HTC First-ի մնացած մոդելները AT&T-ն կուղարկի արտադրողին: