Կանադական «BlackBerry»-ն ներկայացրել է բյուջետային Q5 սմարթֆոնը, որը նախատեսված է զարգացող երկրների համար:
Սմարթֆոնն աշխատում է «BlackBerry 10» պլատֆորմով, ունի արտադրողի համար դասական «QWERTY» ստեղնաշար եւ 3,1 դյույմանոց սենսորային էկրան: Ընկերությունը չի բացահայտել սարքավորման բոլոր առանձնահատկությունները:
Նոր սմարթֆոնն արդեն ընթացիկ տարվա հուլիսից ի հայտ կգա Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսային, Լատինական Ամերիկայի տարածաշրջանների որոշակի շուկաներում: Q5 –ի գնի մասին դեռ չի հայտարարվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























