Boeing ընկերությունը վերսկսել է Boeing 787 Dreamliner ինքնաթիռների մատակարարումը, որը չորս ամիս առաջ ընդհատվել էր շարժիչների տեխնիկական անսարքությունների պատճառով։

Boeing-ի ներկայացուցիչների խոսքով՝ նախօրեին նոր «Երազանքի ինքնաթիռը» ուղարկվել է ճապոնական All Nippon Airways ավիաընկերությանը։ Սա այս տարի ընկերության առաքած երկրորդ ինքնաթիռն է, եւս 25 ինքնաթիռներ պատրաստ են տեղափոխման, գրում է BFM.RU-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։

Փորձագետների կարծիքով՝ առաքումների վերսկսումը Boeing-ին կօգնի տարեկան լավ եկամուտ ունենալ։ Նախօրեին ընկերության բաժնետոմսերը 1,4%-ով աճել էին՝ մեկ թղթի համար մինչեւ 96,11 դոլար։ Սա 2007-ի նոյեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն էր։