Այսօր՝ մայիսի 15-ի վաղ առավոտյան, Արեգակի վրա երկու օրում արդեն չորրորդ X  դասի ժայթքումն է գրանցվել

Գիտնականները զգուշացնում են՝ նման ակտիվությունը Երկրում կարող է ռադիոկապի խափանումների հանգեցնել:

Արեգակնային ժայթքումները հինգ դասի են բաժանվում՝ A, B, C, M եւ X: Երկրի համար ռենտգենյան ճառագայթման նվազագույն մակարդակը 10 նանովատ է, այնուհետեւ ամեն դասի դեպքում հզորությունն ավելանում է տասն անգամ, բացատրում է ՆՏՎ-ն:

Վերջին ժայթքումները 2012թ. հոկտեմբերից ի վեր ամենահզորն էին: Այն ժամանակ X1.8 դասի ռենտգենյան ժայթքում էր եղել: Ժայթքումները հաճախ արեգակնային պլազմայի արտանետումներով են ուղեկցվում: Եթե պլազմայի ամպը հասնում է Երկրին, մագնիսական փոթորիկ է սկսվում: