Լրատվամիջոցները YouTube տեսահոսթինգում հայտնաբերել են «Շունը լացում է «Առյուծ արքանն» դիտելիս» հոլովակը: Տեսագրությունն արվել է դեռ փետրվարին, սակայն միայն այժմ է հայտնի դարձել:
Հոլովակի գլխավոր հերոսը շունն է, որ չիխուախուայի եւ մոպսի խառնուրդ է: Շան տիրոջ խոսքով կենդանին շատ է սիրում հեռուստացույց դիտել: «Առյուծ արքա» մուլտֆիլմի դրվագներից մեկը, թերեւս, շատ է տպավորել շանը:
Մուֆասայի` Սիմբայի հոր մահվան դրվագում շունը սկսել է լացել:











