Շներն ավելի սերտ են կապված մարդկանց, քան մենք կարող էինք պատկերացնել: Օգտագործելով ԴՆԹ-ն` գիտնականներն ապացուցել են, որ տեւական համատեղ գոյակցությունը նման գեներ է զարգացրել: Իրենց բացահայտման մասին Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Շվեդիայի գիտնականները գրել են Nature Communications հանդեսում:
ԴՆԹ նմուշներ են վերցրել Չինաստանից երեք փողոցային շներից, Ռուսաստանից եւ Չինաստանից մոխրագույն գայլի չորս առանձնյակներից, նաեւ երեք ցեղական շներից` գերմանական հովվաշնից, բելգիական մալինուայից եւ տիբեթյան մաստիֆից: Ստացված արդյունքը համեմատել են մարդկային գենոմի հետ:
Պարզվել է, որ մարդու եւ շան համա բնորոշ է գեների զուգահեռ զարգացումը, որոնք պատասխանատու են նյութափոխանակության, մարսողության, նաեւ նյարդամեդիատորների փոխանցման համար: Ավելին, մարդու եւ շան մոտ ճարպակալման, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, էպիլեպսիայի եւ անգամ քաղցկեղի որոշ տեսակների նույնանման գենետիկ հակվածություն է արձանագրվել:
Գիտնականները կարծում են, որ շների ընտելացման ժամանակը 32 հազար տարի առաջ էր, այլ ոչ 15-16 հազար տարի առաջ, նաե շներին ընտելացրել են ոչ թե Միջին Ասիայում, այլ հարավ-արեւելյան Ասիայում:



























