Գերմանացի հետազոտողները պարզել են, թե ուղեղի որ մասերն են ակտիվանում խուտուտի ժամանակ: Փորձարկման՝ MPT սկանավորման ժամանակ 30 երիտասարդ տղամարդիկ ու կանայք միմյանց ոտքի տակ խուտուտ են տվել: Այնուհետեւ նրանք պետք է առանց որեւէ առիթի ծիծաղեին, էլի գտնվելով MPT սարքի մեջ, որը չափել է նրանց ուղեղի այս կամ այն հատվածին մատակարարվող արյան հոսքը, հաղորդում է Raut.ru-ն:

Պարզվել է, որ խուտուտից առաջացող ծիծաղը եւ առանց առիթի ծիծաղը ակտիվացրել են ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է դեմքի միմիկայի եւ ձայնային զգայական ազդակների համար:

Եղել են նաեւ տարբերություններ: Այսպես, երբ մարդիկ ծիծաղել են առանց առիթի, նրանց մոտ ակտիվացել է ուղեղի հատվածը, որը կոչում են «բավականության կենտրոն»: Իսկ երբ մարդիկ ծիծաղել են խուտուտից, այդ կենտրոնը «լռել է»: