«Hewlett-Packard» ընկերությունը ներկայացրել է «SlateBook x2» նոութբուքը, որն  աշխատում է  «Android»-ով: Սա HP-ի առաջին նոութբուքն է, որն աշխատում է «Android»-ով, մինչդեռ մյուս ընկերություններն արդեն ունեն նման նոութբուք:

Այն կարելի է վերածել նաեւ պլանշետի` միավորելով ստեղնաշարը: Էկրանը 10,2 դյույմանոնց էր, այն օգտագործում է Android - 4.2.2` ամենաարդիական  համակարգը: Նոութբուքն ունի 2 գիգաբայթ օպարատիվ եւ 16 գիգաբայթ ներքին հիշողություն:

«SlateBook x2 HP»-ի հետ նախատեսվում է  եւս մեկ համակարգիչ ներկայացնել սպառողներին`  «Split x2»-ը, որն աշխատում է «Windows 8»-ով, գրում է «Լենտան»:

Երկու նոութբուքերն էլ վաճառքի կհանվեն 2013թ. օգոստոսին: «SlateBook x2»-ն ԱՄՆ-ում կարժենա 480 դոլար, իսկ «Split x2»-ը` 800 դոլար: