Google ընկերությունը ներկայացրել է երաժշտական ծառայություն, Google Play Music All Access-ը, որը պետք է աշխատի ինտերնետ-ռադիոյի ձեւաչափով վճարային հիմունքներով: Նախագծի ցուցադրությունը տեղի է ունեցել Google I/O մշակողների ամենամյա կոնֆերանսի ժամանակ: Հսկայական երաժշտական ֆայլերի հավաքածուի հասանելիության համար ամսական գանձումը կկազմի 9,99 դոլար: Առաջին երկիրը, որտեղ նախատեսվում է թողարկել նոր ծառայությունը, կլինի ԱՄՆ-ը: Ինտերնետ-ռադիոյի օգտագործման առաջին ամիսը կլինի անվճար, գրում է Utro.ru-ն:
Ծառայությունը հասանելի կլինի շարժական սարքերի եւ բրաուզերների համար: All Access-ը կդառնա Spotify-ի այլընտրանքը: Տեղեկացնում են նաեւ, որ ինտերնետ-ռադիոն կառաջարկի նոր երաժշտություն` հիմնված արդեն լսված ստեղծագործությունների վրա:




























