Օրեգոնցի գիտնականների խումբը հայտարարել է մարդու սաղմի կլոնավորմամբ ցողունաբջիջներ ստանալու մասին, գրում է The Washington Post-ը:

Մարդու սաղմի կլոնավորմամբ ստացված ցողունաբջիջները մեծ ներուժ ունեն, հայտնել է գիտնականներից մեկը: Դրանցով կարելի է նոր երիկամ, սրտամկան, ուղեղային հյուսվածք եւ մարդկային օրգանիզմի այլ բջիջներ աճեցնել:

Կլոնավորման հակառակորդներն արդեն մարդու սաղմի կլոնավորման արգելք սահմանելու պահանջ են ներկայացրել՝ հայտարարելով, որ բժշկության մեջ ցողունաբջիջներ ստանալու այլընտրանքային ձեւեր կան՝ ավելի մատչելի եւ էթիկայի տեսանկյունից նվազ վիճելի:

Ցողունաբջիջների կիրառումը բժշկության զարգացման նոր հիմնասյուն է: Բժիշկները հույս ունեն այդկերպ բուժել մինչ օրս անբուժելի համարվող հիվանդությունները: