Ճապոնական ChatPerf ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների համար նոր սարքավորում՝ Smell-o-Vision վարդակը, որն օգնում է տարածության վրա հոտեր փոխանցել, հաղորդում է Daily Mail-ը։
Նոր վարդակը սմարթֆոնին է միանում որպես լիցքավորման սարք։ Հավելվածի հրահանգով օդում տարածվում է համապատասխան բույրը։ Այն հեռախոսով ուղարկելու համար պետք է սեղմել Puff կոճակը, որը կլուսավորվի էկրանին։
Հոտերը կարելի է օգտագորել նաեւ խաղերի ժամանակ։ Օրինակ, հավելվածը կարող է արձակել վառոդի հոտ՝ էֆեկտն ուժեղացնելու համար։ Smell-O- Vision վարդակն օգտակար կլինի նաեւ հեռախոսով տեսանյութ դիտելիս։ Դրա օգնությամբ կարելի է զգալ էկրանին հայտնված ծաղիկների կամ սննդի բույրերը։
Հավելվածն առայժմ հասանելի է միայն iPhone-ն ունեցողներին։ Սակայն, ինչպես պնդում են մշակողները, սեպտեմբերին կթողարկվի սարքավորում Android սմարթֆոնների համար։




























