Հարյուրամյակը մեկ մարդիկ գնալով նվազ ընդունակ եւ ստեղծագործական ձիրքից զուրկ են դառնում: Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները՝ համեմատելով ժամանակակից եւ վիկտորյան դարաշրջանի մարդկանց արձագանքման արագությունը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել  է, որ մարդու ինտելեկտի ընդհանուր մակարդակը գնալով նվազում է: 1889թ. տղամարդկանց արձագանքման արագությունը 183 միլիվայրկյան էր, 2000թ. ցուցանիշը նվազել է մինչեւ 253 միլիվայրկյան:

Նույնը նաեւ կանանց պարագայում, որոնց արձագանքման արագությունը այդ ընթացքում  188-ից իջել է 261-ի, գրում է Globalscience-ը:

Դանդաղումը վկայում է նաեւ ինտելեկտի մակարդակի նվազման մասին:

Տասնամյակը մեկ IQ-ն 1,23 միավորով նվազում է:  1880թ.-ից ի վեր այն նվազել է  14 կետով, հայտնում է «Ռոսբալտը»: