Apple Բջջային սարքերի համար նախատեսված առաջարկությունների App Store-ի օնլայն-խանութից բեռնումների քանակը մայիսի 16-ի գիշերը գերազանցել է 50 միլիարդը:

 Եթե App Store-ին ներբեռնումների առաջին միլիարդին հասնելու համար անհրաժեշտ էր շուրջ ինն ամիս, ապա  բեռնումների վերջին միլիարդը խանութը արձանագրել է վերջին երկու շաբաթում:

Apple կազմակերպությունը մայիսի սկզբին իր կայքում տեղադրել է ներբեռնումների առաջարկությունների  հաշվիչ 50 միլիարդին մոտեցող և հայտարարել է մրցանակ հոբելյանական բեռնման համար: Մոտակա ժամանակներս կազմակերպությունը կհայտարարի հաղթողին, ով կստանա 10 հազար դոլար արժողությամբ App Store-ի նվեր-քարտ:

App Store խանութը թույլ է տալիս ներբեռնել առաջարկություններ iOS-սարքերի համար աշխարհի 155 երկրում: Ծրագրերը բաժանվում են 21 բաժանումների, այդ թվում խաղեր,նորություններ, ճանապարհորդություն, ժամանց և այլն: App Store-ի տեսականին ունի ավելի քան 850 հազար ծրագրեր սմարթֆոնների, iPhone-ի, iPad պլանշետային հմակարգիչների,  iPod touch մուլտիմեդիա նվագարկիչների, որոնցից 350 հազարը նախատեսված է հատկապես iPad-ի համար: