Կանադայի Օնտարիո նահանգում ստորգետնյա ջրամբար են գտել, որը մոտ երկու մլրդ տարվա վաղեմություն ունի: Ջրամբարում դեռ ջուր կա, գրում է The Globe and Mail-ը:
«Առաջին անգամ մեզ հաջողվել է հայտնաբերել ջրի այսքան հնագույն աղբյուր, սա միանգամայն այլ աշխարհ է, նոր ջրոլորտ», - ասել է գիտնականներից մեկը Discovery հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Հայտնաբերված ջրամբարի ջրի նմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պարունակում է ջրածին, մեթան, քսենոնի, հելիումի եւ արգոնի իզոտոպներ:
Գիտնականները պնդում են, որ հայտնաբերված ջրի նմուշների ուսումնասիրությունները կօգնեն արժեքավոր տեղեկություններ ստանալ շուրջ երկու միլիարդ տարի առաջ Երկիր մոլորակում գոյություն ունեցած կյանքի վերաբերյալ:




























