Apple ընկերությունը խոստացել էր 10 հազար դոլար նվիրել այն օգտատիրոջը, ով 50-միլիարդերորդ հավելվածը կքաշի App Store օնլայն-խանութից, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում: Այդ մրցանակը բաժին է ընկել ԱՄՆ քաղաքացի Բրենդոն Էշմորին, ով App Store-ում ներբեռնել է 50 միլիադրերորդ հավելվածը, հաղորդել է Apple ընկերությունը:

Հիշեցնենք, որ ակցիան կապված է նոր ռեկորդի հետ, որ Apple-ը փորձում է սահմանել, քանի որ ներբեռնված հավելվածների թիվը հասնում է 50 մլրդ-ի, հաղորդում է Forbes.ru-ն:

Եւս 500 դոլար կստանան այն 50 օգտատերերը, որոնք կքաշեն հավելվածը այդ ներբեռնումից հետո: Ակցիայի մասնակից չեն կարող լինել Apple-ի աշխատակիցները, նաեւ 13 տարեկանից ցածր օգտատերերը:

Apple-ը App Store խանութը գործարկել է 2008թ. հուլիսի 10-ին: