«Ռուսական ուղղաթիռներ» ընկերությունը մտադիր է իր ուղղաթիռները վերազինել արհեստական ինտելեկտով: Այդ մասին HeliRussia 2013թ. միջազգային ցուցադրության ժամանակ հայտարարել է ընկերության մարկեթինգի զարգացման պատասխանատու Վլադիմիր Մակրեյկինը:

Մարկեյկինի խոսքով՝ նոր ուղղաթիռը պետք է ունենա Ռուսաստանի պետական ավիացիոն արդյունաբերության զարգացման համապատասխան «Ուղղաթիռ-2025» պատկերը:

Նորագույն սարքավորումները պետք է հիմնված լինեն «տեխնիկական կամ ինտելեկտուալ նեյրոնային ցանցերի եւ փորձագիտական համակարգերի ոչ ճշգրիտ տրամաբանության վրա», գրում է Lenta.ru-ն:

Ինչ վերաբերում է խոստումնալից ուղղաթիռի ռազմական հնարավորություններին, ինտելեկտուալ սարքը կզուգորդվի նոր տեսակի զենքով, որը կգործի «կրակեց եւ մոռացավ» սկզբունքով, եւ ղեկավարվող հրթիռներով: Բացի այդ՝ սարքավորումների համակարգը  կգործի թռիչքի եւ վայրէջքի ժամանակ նավի տախտակամածից:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը պաշտպանություն նախարարության եւ արդյունաբերության նախարարության հետ համատեղ պլաններ է մշակել 2018-2020 թվականներին արագընթաց ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ: Բայց նոր մեքենայի ստեղծման համար Արդյունաբերության նախարարությունը  տրամադրել է 2.5 մլրդ ռուբլի:

2010 թվականին Ռուսաստանը հայտարարել է  «5-րդ սերնդի» ռազմական ուղղաթիռ ստեղծելու մասին: Մասնավորապես հայտնի է դարձել, որ աշխատանքներ տարվում են ինչպես դասական ուղղաթիռների ստեղծման, այնպես էլ կրակող մեքենաների: