Ռուսաստանի Ամուրի երկրամասի մանկատներից մեկում ավագ սանուհիները նվաստացնում էին փոքր խմբերի երեխաներին: Երեխաների ծեծը նկարվել էր տեսախցիկով, իսկ հոլովակի հայտնվելը ինտերնետում մեծ սկանդալէ  հարուցել:

Երկու աղջիկները, որոնք գիշերները դաժանաբար ծեծում էին երեխաներին, ուղարկվել են անչափահաս հանցագործների մեկուսարան, երրորդը կխուսափի պատժից, քանի որ 16 տարեկան չկա: Չորրորդին, ով նկարել է կատարվածը, այժմ որոնում են ոստիկանները:

Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես է անչափահաս աղջիկը գոտիով ծեծում փոքրիկներին: դատելով աղաղակներից` նա այդպես քնելու էր ուղարկում երեխաներին: Լրատվամիջոցների փոխանցմամբ, 17-ամյա Աննան այդկերպ իր չարությունն էր դրսեւորում անպատասխան սիրո պատճառով:

Ոստիկանները զրուցում են տուժածների հետ, որոնք առայժմ 10-ն են: Նրանք քննիչներին պատմել են մանկատան սարսափների մասին: Հոլովակն ինտերնետում տեսել էր անչափահասների գծով տեսուչը, ով զեկույց էր գրել Պիոներսկի ավանում կատարվածի մասին:

Երեխաների վրա բռնության բազմաթիվ հետքեր կան: Երեխաների խոսքով, այս տարվա փետրվարից ավագ դասարանների աղջիկները պարբերաբար ծեծել են իրենց:

Սկանդալի պատճառով ժամանակավորապես աշխատանքից հեռացրել են մանկատան տնօրենին, իսկ դաստիարակները պնդում են,թ ե ծեծի մասին ոչինչ տեղյակ չեն եղել: Սակայն գիշերներն առվազն հինգ դաստիարակ է մնում մանկատանը, եւ նրանք չէին կարող չլսել երեխաների աղաղակները: