Հունիսի 1-ի երեկոյան երկրի մոտով կանցնի 2,7 կմ երկարությամբ աստերոիդը: NASA-ն հայտնում է, որ «1998 QE2» երկնային մարմինը  Երկրի մակերեւույթից  5,8 մլն կմ հեռավորույթան վրա կլինի, ինչը 15 անգամ հեռու է Լուսնից: Վեջին 200 տարվա ընթացոում սա կլինի Երկրի ամենամերձավոր տարածությունից անցնող աստերոիդը:

Գիտնականներն արդեն պատրաստվել են տիեզերական հյուրի այցին. նրանք մտադիր են աստերոիդի ռադարային զոնդավորում անցկացնել եւ տվյալներ ստանալ նրա կառուցվածքի, ձեւի եւ ուղեծրի մասին:

«1998 QE2»-ն հայտնաբերվել է 1998թ-ին` աստերոիդների որոնման ամերիկյան  «LINEAR» նախագծի մասնակիցների կողմից: