«Yahoo! Japan» ընկերությունը հայտարարել է մոտ 22 մլն աքաունտների տերերի տյալների հնարավոր արտահոսքի մասին:
Արտահոսքի վերաբերյալ կասկածանք առաջացել է այն ժամանակ, երբ անցած երեկոյան ընկերության մասնագետներն ադմինստրատիվ պորտալ չարտոնված մուտքի փորձ են նկատել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ընկերությունը նշում է, որ տեղեկությունները, որոնք կարող էին հայտնվել չարագործների մոտ, աքաունտների գաղտնաբառեր կամ մուտքի գաղտնաբառը փոխելու տվյալներ չեն պարունակում: Չնայած դրան` «Yahoo! Japan»-ը դիմել է օգտատերերին` խորհուրդ տալով փոխել իրենց աքաունտների գաղտնաբառերը: «Yahoo! Japan»-ում գրանցված ընդհանուր աքաունտների թիվը կազմում է 200 միլիոն:




























