Իսրայելցի գիտնականները հայտնաբերել են, որ սնկերի որոշ տեսակներ, որոնք աճում են իսրայելական անտառներում, բուժական նշանակություն ունեն: Հայֆայի համլսարանի աշխատակից Սոլոմոն Վասերի ղեկավարած խմբի աշխատանքները հրապարակվել են իսրայելական «Հաարեց» պարբերկանում:

Նշվում է, որ սնկերի մոտ 2000 տեսակ ուտելի է: Բժշկական մասնագիտական գրականության մեջ հիշատակվում է մոտ 700 տեսակի սնկի օգտակար հատկությունների մասին: Դողորայքի  միջազգային շուկայում հնարավոր է գտնել մոտ  2000 պրեպարատ, որոնցում սունկ է օգտագործվում, իսկ  նրանց վաճառքի տարեկան ծավալը  կազմում է 16 մլրդ դոլար:

Ուսումնասիրելով «Cyathus striatus» տեսակի սնկի առնձնահատկությունները, իսրայելցի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ այդ սնկի մեջ պարունակվող ակտիվ տարրերը  կարող են օգտակար լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարում: Այդպիսի յուրահատկություններ ունեցող սնկերն աճում են Իսրայելում: