Գիտնականները աղից հրաժարվելու ոչ մի հիմնավոր պատճառ չեն գտել: Փենսիլվանիայի համալսարաններից մեկում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աղի նվազագույն չափաբաժնով սննդակարգը առողջությանը ոչ մի օգուտ չի տալիս, թեեւ վերջերս հաճախ է խոսվում աղի կործանարար վնասի մասին:

Այլ կերպ ասած՝ այդ փաստի որեւէ ապացույց մինչ օրս չի գտնվել, գրում է Raut.ru-ն:

Միաժամանակ, չկա նաեւ որեւէ ապացույց, որ նատրիումը քիչ քանակությամբ օգտագործելը բարելավում է առողջությունը:

Միջին ամերիկացին օրական 3400 մգ նատրիում է օգտագործում՝ 11/2 թեյի գդալ, այնինչ խորհուրդ է տրվում օգտագործել օրական 2300 մգ, իսկ տարբեր հիվանդությունների առաջացման բարձր ռիսկայնության խմբի մարդկանց՝ 1500 մգ-ից քիչ, գրում է «Ռոսբալտը»:

Ու թեեւ գիտնականները չեն ասում, որ չարժե նվազեցնել աղի կիրառությունը, նրանք ընդգծում են, որ այս պահին ոչ մի ապացույց չկա, որ օրական 2300 մգ-ից քիչ նատրիում օգտագործելը օգտակար է առողջությանը: