Սոցցանցերը հանգեցրել են պլաստիկ վիրահատությունների կտրուկ աճի: Մարդկանց մեծամասնությունը ձգտում է տեղադրել ամենահաջողված լուսանկարները, որոնք կտպավորեն ոչ միայն ընկեր-ծանոթներին, այլեւ անծանոթներին: Եվ սոցցանցի «աստղ» դառնալու համար շատերը դիմում են անհավանական զոհողությունների եւ պլաստիկ վիրահատությունների:
Բեռլինցի հետազոտողները համոզված են, որ սոցցանցերում ընկերների գեղեցիկ լուսանկարները նախանձի եւ անգամ մենակության զգացում են առաջացնում:
Ավելի քան յոթ հազար ամերիկացի մայրերի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ նրանց 42 %-ը ընկճվում են, որ սոցցանցերում լուսանկարներ տեղադրած այլ մայրերի նման հմայիչ չեն:
Իսկ ամերիկացիների անցկացրած մեկ այլ հարցում ցույց է տվել, որ սոցցանցերը հանգեցնում են պլաստիկ վիրահատությունների աճի: Հարցմանը մասնակցել են 750 պլաստիկ վիրաբույժներ, որոնք բոլորն էլ 31% աճ են նկատել այն պատճառով, որ մարդիկ ցանկանում են գեղեցիկ լինել ոչ միայն փողոցում, այլեւ առաջին հերթին սոցցանցերում, գրում է «Ռոսբալտը»:




























