Իրանի հարավում, այսօր՝ մայիսի 18-ին, 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մինաբ քաղաքից 88 կմ դեպի հարավ-արեւելք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 9,9 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում, գրում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Իրանի տարածքում Բուշեր քաղաքից 90 կմ հեռավորության վրա 6,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որին զոհ էր գնացել 37 մարդ, եւս 850-ը վիրավորվել էր:  Երկրաշարժի հետեւանքով փլվել էին 800-ից ավելի շենքեր: