Լատինական Ամերիկայի երկրների ինքնիշխանությունը վտանգված է, քանի որ համացանցով փոխանցվող ցանկացած տեղեկություն վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից: Այս առնչությամբ Ուրուգվայի պետհամալսարանի ուսանողների հետ տեսակոնֆերանսի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, գրում է Russia Today-ը:
Իրենց հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ամերիկյան Google եւ Skype ընկերությունների միջոցով ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հասանելի է դառնում ցանկացած տեղեկատվություն:
Որպես ապացույց, Ասանժը հիշեցրել է վերջին օրերին բռնկված սկանդալը, երբ Associated Press-ը ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը մեղադրել էր իր հեռախոսները գաղտնալսելու համար: NEWS.am-ը նախկինում տեղեկացրել էր, որ Ասանժը կոչ էր արել զգուշությամբ օգտվել Google, Facebook, Skype ծառայություններից եւ կոդավորել համացանցով ուղարկվող անգամ ամենաանմեղ բովանդակությամբ հաղորդագրությունները:




























