Մասաչուսեթսի գիտնականները շարունակում են նոր բացահայտումները: Այս անգամ նրանք ռոբոտ հովազ են ստեղծել: Այն ժամում 22 կմ  արագություն է զարգացնում: Իհարկե, իսկական  հովազի արագությունը 110–115կմ/ժ է: Այնուամենայնիվ, սա աշխարհի ամենաբարձր տեխնոլոգիաներով ստեղծված ռոբոտ է, գրում է  Еpochtimes.ru-ն:

Ռոբոտ հովազը միանգամայն հանգիստ քայլում է գետնի վրայով: Գիտնականները ձեռքբերածով չեն բավարարվում: Ռոբոտ հովազի արագությունը կախված է ամեն մի շարժման հաշվարկվածությունից, ամեն ժամվա կարգավորումների ճշգրտությունից: Այդ պատճառով գիտնականները ոչ թե հիդրավլիկ, այլ էլեկտրական շարժիչներ են օգտագործում, ինչի շնորհիվ շարժումներն առավել ճկուն եւ բնական են ստացվում:  Մեծ է նաեւ ռոբոտի պատրաստման համար գործածված մետաղների թեթեւության կարեւորությունը: Ռոբոտ հովազի դիմացկունությունը դեռ լրամշակման կարիք ունի: