Ճապոնիան ծրագրում է զբաղվել նոր` «Н-3» հրթիռակրի մշակմամբ, որը կփոխարինի այսօր օգտագործվող «Н-2»-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ակնկալվում է, որ նախագծի վերաբերյալ Տիեզերական հետազոտությունների ազգային քաղաքականության հարցերով կոմիտեն պաշտոնական որոշում կկայացնի մինչեւ մայիսի վերջը: Եթե նախագիծը հավանության արժանանա, նոր հրթիռակրի նախագծմամբ կզբաղվի «Mitshubishi Heavy Industries Ltd» կորպորացիան:
Ըստ գնահտականների` նշված մշակումը թույլ կտա կրկնակի կրճատել հրթիռների բաց թողնման ծախսերը, որն այսօրվա դրությամբ հասնում է 98 մլն դոլարի: Նախագծի մոտավոր արժեքը կազմում է 1,9 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ նոր հրթիռակիրը պատրաստ կլինի 2020թ-ին:




























