Ռուսաստանյան գիտական «Բիոն -1М» արբանյակը, որը կենդանիներ է հանել տիեզերք, վայրէջք է կատարել Օրենբուրգի մարզում:Վայրէջքի վայր են ժամանել ռուսասանցի եւ գերմանացի գիտնականները, որոնք եւս մասնկցում են գիտափորձին:Նրանք արբանյակից դուրս են բերել կենդանիներին, որոնք տիեզերքում են անցկացրել մի ողջ ամիս:
Տեղում դաշտային լաբորատորիա է պատրաստվել, որտեղ գիտնականները կիրականացնեն առաջին ուսումնասիրությունները:«Բիոնը» տիեզերք էր տեղափոխել «կենսազբոսաշրջիների»`մկներ, ձկներ, բույսեր եւ այլ օրգանիզմներ: Նպատակը կենդանիների վրա անկշռելիության եւ տիեզերքի այլ առանձնահատկությունների ազդեցության ուսումնասիրությունն էր:



























