Թահրանում մայիսի 19-ին երկու հոգու մահապատժի են ենթարկել ` Իսրայելի եւ ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Նրանց երկուսին էլ մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով` մեկին «Մոսադի հետ հանդիպումների եւ տվյալների փոխանցման», մյուսին` «ԿՀՎ-ին հետախուզական նյութեր տրամադրելու» համար, ասվում է երկրի դատախազության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Իրանական իշխանությունները բավականին հաճախ են հայտնում լրտեսության մեջ մեղադրվող մարդկանց ձերբակալությունների մասին:




























