Ֆրանսիայից հետազոտողների խումբը պարզել է, որ Երկրի միջուկի կարծր եւ հեղուկ շերտերի սահմանին ջերմաստիճանը հասնում է 6000 աստիճանի: Այսպիսով շտկվել է այն սխալը, որը 20 տարի առաջ թույլ էին տվել գերմանացի գիտնականները:
Այն ժամանակ եւս գիտնականները փորձել էին չափել մոլորակի կենտրոնի ջերմաստիճանը եւ հայտարարել 4800-5000 աստիճանի մասին:
Հաղորդվում է, որ կամ այս ընթացքում ջերմաստիճանն աճել է 1000 աստիճանով, կամ գիտնականները սխալ են թույլ տվել իրենց հաշվարկներում:




























