«Google»-ի նախկին մենեջեր Բարնի Ջոնսը ընկերությանը մեղադրել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը հարկեր վճարելուց խուսափելու մեջ, գրում է «Գազետան»:
Ջոնսը «Google»-ում աշխատել է 2002- 2006 թվականներին: Նրա խոսքով` ընկերությունը հարկերի վճարումից խուսափելու հատուկ սխեմա ունի:
Նա պնդել է, որ «Google»-ը Բրիտանիայում ստացած եկամուտը կառավարել է Իռլանդիայի եւ Բերմուդների միջեցով: Որպես իր ասածի ապացույց` նա խոստացել է ավելի քան 100 հազար նամակ ներկայացնել:




























