Մոնղոլական ութ ավազամկներ, որոնք մայիսի 19-ին Երկիր վերադարձած «Բիոն-1Մ» կենսաարբանյակում էին, սատկել են` դեպի տիեզերք թռիչքի ժամանակ սարքի խափանման պատճառով: Բացի դրանից, սատկել է նաեւ մյուս մկների մի մասը, հայտնել է փորձի ղեկավար Եվգենի Սիչեւը:

«Բիոն-1Մ»  ռուսական արբանյակը 2007թ. տիեզերքում կենսաբանական ուսումնասիրությունների  առաջին ռուսական սարքն է, այն մեկ ամիս առաջ մեկնել էր Բայկանուրից: Այն տիեզերք էր տեղափոխել  զանազան կենդանի օրգանիզմներ` մկներ, ձկներ, բույսեր եւ այլ օրգանիզմներ:
Ըստ Սիչեւի` բոլոր մկները չեն պահպանվել, սակայն դրանք բավական են անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելու համար, իսկ մոնղոլական ավազամկները սատկել էին սարքի խափանման պատճառով, հայտնում է NEWSru.com-ը:

«Բիոն-1Մ»  -ի թռիչքը պատմության մեջ 12-րդն էր: Ներկայիս թռիչքի ժամանակ գիտնականներն առաջին անգամ հնարավորություն են ստացել  ֆիզիոլոգիական ուսումնասիրություններ կատարել ոչ միայն տիեզերական թռիչքի ժամանակ, այլեւ  նույնիսկ ամենածայրահեղ եւ բարդ փուլերում`մեկնարկի եւ վայրէջքի ժամանակ: