Youtube տեսահոսթինգի կայքում ներկայումս ներբեռնվում է րոպեում ավելի քան 100 ժամ տեսագրություն, ասվում է ծառայության պաշտոնական բլոգում արված գրառման մեջ:

Երկու տարի առաջ Youtube-ի օգտատերերը բեռնում էին մոտ 48 ժամ տեսագրություն, 2012թ. այդ ցուցանիշը հասել էր րոպեում 72 ժամի:

Youtube-ի ամսական լսարանը, ըստ Lenta.ru-ի, հատել է մեկ  միլիարդի սահմանը: «Ողջ աշխարհում հազարավոր ընկերություններ մեկ ժամանոց ընդմիջում են մտցրել աշխատավայրում Youtube-ի տեսագրություններ դիտելու համար»,- նշել են ընկերությունից:

Youtube-ը հիմնադրվել է 2005թ. սկզբին PayPal-ի երեք նախկին աշխատակիցների կողմից: Առաջին տեսագրությունը բեռնվել էր 2005թ. ապրիլի 23-ին, այդ տարվա մայիսին Youtube-ը սկսեց աշխատել փակ ռեժիմով, իսկ կես տարի անց ներկայացվեց լայն հանրությանը: