Yahoo-ում հաստատել են ընկերության՝ 1,1 միլիարդ դոլարով Tumblr միկրոբլոգների ծառայությունը ձեռք բերելու մտադրությունը: Ամերիկյան համացանցային խոշոր ընկերության համար սա ավելի երիտասարդ լսարան գրավելու հնարավորություն է, որը շփվում է  առավելապես բջջայիններով, պլանշետներով եւ սմարթֆոններով: Այս մասին գրում է բրիտանական Guardian-ը:

Tumblr բլոգհոսթինգը հիմնադրվել է 2007թ.` Նյու Յորքի 21-ամյա բնակիչ Դեւիդ Կարպի կողմից, որն, ըստ նախնական տվյալների, կմնա գլխավոր տնօրենի պաշտոնում: Հիմնադրման պահից երկու շաբաթվա ընթացքում  գրանցված օգտվողների քանակը հասել է 75 000-ի: Ներկայումս ցանցում գրանցված է 108 միլիոն բլոգ:  Սոցիալական ցանցի եւ միկրոբլոգի տարրեր համադրող Tumblr-ը միլիոնավոր օգտվողների գրավում է իր հարմարությամբ եւ պարզ դիզայնով: