ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես թույլ է տվել Apple սարքավորումների մուտքը դեպի պաշտպանված կառավարական ցանցեր: Խոսքը վերաբերում է միայն կորպորատիվ սմարթֆոններին եւ պլանշետներին: Ելնելով անվտանգությունն ապահովող միջոցառումներից` գործակալության աշխատակիցներին կարգելվի տեխնիկան օգտագործել անձնական նպատակներով, հաղրոդում է բրիտանական Gardian-ը:
Ավելի վաղ ամերիկյան ՊՆ-ն արդեն թույլատրել է BlackBerry 10 բջջային սարքավորումների եւ Android-ի հիմքի վրա աշխատող Samsung ապարատները:
Ինչպես հաղորդում է լատվիական ինտերնետ-պորտալ` Delfi.lv-ն, Պենտագոնը զբաղվում է կորպորատիվ բջջային սարքավորումների կառավարման եզակի համակարգի մշակմամբ, որի օգնությամբ հնարավոր կլինի սահմանել /որոշել/, թե ինչպիսի օժանդակ ծրագրերի օգնությամբ կարող է աշխատել տվյալ ապարատը եւ որ ցանցերին այն կարելի է միացնել:
Այսօր Պենտագոնում օգտագործվում է ավելի քան 660 000 կորպորատիվ սարքավորում: Դրանցից 470 000-ը Blackbery պլանշետներն են, 41 000-ը` Apple-ն է եւ 8 700-ն` Android-ով աշխատող սարքավորումներն են:




























