Ստոկհոլմում մայիսի 19-ի երեկոյան անկարգություններ են սկսել, որոնք վերաճել են ոստիկանության հետ լուրջ բախումների: Անկարգությունների հետեւանքով գազազած ամբոխը հրդեհել է առնվազն հարյուր մեքենա:
Ինչպես հաղորդում է Russia Today-ը, վկայակոչելով The Local-ը, խռովության պատճառ է դարձել Հյուսբյու շրջանի 69-ամյա բնակչի սպանությունը: Նա մաչետեով սպառնացել է ոստիկաններին, եւ իրավապահները կրակ էին բացել:
Անկարգությունների մասնակիցները, որոնց թվաքանակը, ըստ ոստիկանների, կազմել է 60, ի նշան բողոքի սկսել են այրել մեքենաները: Ոստիկանների գալուն պես նրանք զինվել են քարերով եւ սկսել են պաշտպանվել: Արդյունքում տուժել է երեք ոստիկան:
Իրավապահներին միայն առավոտյան է հաջողվել դադարեցնել ջարդերը: Տեղական ոստիկանությունը հայտնում է, որ մասնակիցներից ոչ ոք չի ձերբակալվել:











