«Dell» ընկերության «Project Ophelia» համակարգիչը, որն աշխատում է Android համակարգով, կարժենա 100 դոլար: Այն «ֆլեշկայի» չափեր է ունենալու, «Dell» –ն այն կառաջարկի հեռահաղորդակցական ընկերություններին, իսկ դրանից հետո արդեն կթողարկվի սպառողների համար նախատեսված տարբերակը` PCWorld-ը:
Սարքը հնարավոր է միացնել մոնիտորին կամ հեռուստացույցին HDMI-ի միջոցով: Փոքր չափերի համակարգիչը ներկայացվել է 2013թ. հունվարին` CES տոնավաճառում: «Project Ophelia»-ն հագեցած է Wi-Fi-ով, Bluetooth-ով եւ Android 4.0 է օգտագործում: «Wyse PocketCloud»-ը թույլ է տալիս բջջային սարքից միանալ PC-ին:




























