Գերմանական «Rheinmetall» ընկերությունը պատրաստվում է 7,62 մմ տրամաչափով եռափող RMG գնդացիր արտադրել, որը հագեցած է էլեկտրաշարժիչով:
«Rheinmetall» ընկերությունը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ցյուրիխում «Medium Calibre Day» ցուցահանդեսի ժամանակ: Իր կառուցվածքով գնդացիրը սկզբունքորեն տարբերվում է Գաթլինգի սխեմայից, որը լայնորեն օգտագործվում է վեցփողանի գնդացիրների դեպքում: RMG գնդացիրը նաեւ հնարավորություն ունի միայն մեկ փողից կրակ արձակել: Երբ փողը տաքանում է, էլեկտրաշարժիչն ավտոմատ կերպով այն փոխարինում է մյուսով: Որոշ ժամանակակից գնդացիրների դեպքում, ինչպիսին Կալաշնիկովն է, փողը տաքանալու դեպքում ձեռքով է փոխվում:











